Գլխավոր Ավելին

Համալսարանական հիվանդանոցում նաև էսթետիկ բնույթ կրող վիրահատություններ են կատարվում

Ամենօրյա կյանք փրկող վիրահատություններից բացի՝ հաճախ հարկ է անդրադառնալ նաեւ էսթետիկ բնույթ կրող վիրահատություններին, որովհետեւ գեղեցկությունն ու առողջությունը անբաժան են։

Եւ այսպես, 46-ամյա բուժառուն դիմել է « Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ գանգատվելով դեմքի մաշկի կախվածությունից և թուլությունից։  Պլանային կարգով ընդհանուր անզգայացման տակ հիվանդը ենթարկվել է վիրահատական միջամտության, կատարվել է դեմքի երկկողմանի միջին հատվածի ձգում՝ մակերեսային մկանային ապոնևրոտիկ /SMAS/ համակարգով (վիրաբույժներ՝ Մամբրեյան Ա. Վ․, Թոփլաղալցյան Ս. Ն., ասիստենտ՝ Ավդալյան Ն. Ս., անեսթեզիա՝ Հովհանիսյան Ա. Վ.) SMAS ձգումը արդյունավետ միջոց է մկանային ապոնևրոտիկ թաղանթում մաշկի կորցրած առաձգականությունը վերականգնելու համար։

Առաձգականության թուլացումը հաճախ հանգեցնում է այտերի ուրվագծերի կորստի և կրկնակզակի ձևավորման։ Միջամտության ընթացքում մկանները ձգվում են, իսկ ավելորդ մաշկը և ճարպը հեռացվում։

Նշենք նաև, որ մինչ համալսարանական հիվանդանոց դիմելը բուժառուն նույն խնդրով այլ բժշկական կենտրոնում վիրահատվել է և արդյունքը իրեն չի գոհացրել։ Հիվանդը դուրս է գրվել լավացումով՝ վիրահատության արդյունքից գոհ։

×
facebook sharing button facebook